16:40 11 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիեն հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։
Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չեն ընդգրկվել։
Դարպասապահներ․ Ունայ Սիմոն («Աթլետիկ»), Դեւիդ Ռայա («Բրենթֆորդ»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»)։
Պաշտպաններ․ Պաու Տորես («Վիլյառեալ»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Խոսե Լուիս Գայա («Վալենսիա»), Ուգո Գիլյամոն («Վալենսիա»), Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Դանիել Կարվախալ («Ռեալ»), Էմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի»)։
Կիսապաշտպաններ․ Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Ռոդրիգո Էրնանդես («Մանչեսթեր Սիթի»), Պեդրի («Բարսելոնա»), Կոկե («Աթլետիկո»), Գավի («Բարսելոնա»), Կառլոս Սոլեր (ՊՍԺ), Մարկոս Լիորենտե («Աթլետիկո»)։
Հարձակվողներ․ Ալվարո Մորատա («Աթլետիկո»), Անսու Ֆատի («Բարսելոնա»), Պաբլո Սարաբիա (ՊՍԺ), Ինյակի Ուիլյամս («Աթլետիկ»), Մարկո Ասենսիո («Ռեալ»), Իերեմի Պինո («Վիլյառեալ»), Ֆերան Տորես («Բարսելոնա»), Դանի Օլմո («Լայպցիգ»)։
Խմբային փուլում Իսպանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Կոստա Ռիկայի եւ Ճապոնիայի թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.