«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարից դուրս թողեց «Աստոն Վիլային»՝ 4:2 (տեսանյութ)

01:56   11 նոյեմբերի, 2022

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Աստոն Վիլային»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ շրջան։

Մանչեսթերյան ակումբից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը, անգլիացի կիսապաշտպան Մարկուս Ռեշֆորդը, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը եւ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։

Անգլիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 4:2 (տեսանյութ)

Անտոնի Մարտիալ, 49, Մարկուս Ռեշֆորդ, 67, Բրունու Ֆերնանդեշ, 78, Սքոթ Մաքթոմինայ, 90+1 - Օլի Ուոթքինս, 48, Դիոգու Դալո, 61, ինքնագոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։