Էլինա Դանիելյան. Կանանց Հայաստանի թիմը օլիմպիական չեմպիոն դառնալու ճանապարհին է

14:48   24 հոկտեմբերի, 2012

«Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը օլիմպիական չեմպիոն դառնալու ճանապարհին է: Հույսերը մեծ են»։

Այսօր հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց միջազգային գրոստմայստեր Էլինա Դանիելյանը։

«Հայաստանի կանանց հավաքականի հաջողությունները միջազգային ասպարեզում հույս են տալիս մեզ, որ կարող ենք հավակնել օլիմպիական չեմպիոնի տիտղոսին։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու, բայց այդ հաջողությունն էլ կունենանք»,- ասաց Էլինա Դանիելյանը։

Ի դեպ, Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը կմասնակցեն ռուսական Խանտի-Մանսիյսկում կայանալիք  շախմատի կանանց աշխարհի առաջնությունը։ 

«Վաղը՝ հոկտեմբերի 25-ին ես եւ Լիլիթ Մկրտչյանը մեկնում ենք հավաքների՝ Ծաղկաձոր։ Այն ավարտելուց անմիջապես հետո կմեկնենք առաջնության։ Այս առաջնությումում եւս մեծ հույսեր ունենք»,- նշեց Էլինա Դանիելյանը։

Միջազգային գրոստմայստեր Լիլիթ Մկրտչյանն էլ հավելեց.

«Իր տեսակով կանանց աշխարհի առաջնությունը բարդ է, լարված եւ մի փոքր նյարդային։ Ակնկալիքներով ենք գնում այս առաջնությանը, վստահ լինելով, որ այստեղից էլ հաղթանակով կվերադառնանք»։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։