ԱԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականների նախնական հայտացուցակները

23:46   10 նոյեմբերի, 2022

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է դեկտեմբերի 5-16-ը Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության մասնակից երկրների տղամարդկանց եւ կանանց հավաքականների նախնական հայտերը:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը հայտավորվել է 8 ծանրորդ: 89 կգ քաշային կարգ՝ Անդրանիկ Կարապետյան եւ Վարդան Մանուկյան, 96 կգ՝  Արա Աղայան, Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝  Սամվել Գասպարյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան եւ Սիմոն Մարտիրոսյան:

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում հայտավորված են՝ Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթեւ Հակոբյան եւ Միլենա Խաչատրյան (երկուսն էլ 76 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ):

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջազգային ֆեդերացիայի հրապարակած հայտացուցակը նախնականն է: Հայաստանի հավաքականները վերջնական կազմերը կհայտարարեն նոյեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր երկիր ամեն քաշային կարգում երկու մասնակցի իրավունք ունի:

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում հայտավորված է նաեւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։