Միխայել Շումախերի «Ֆերարին» վաճառվել է 14,8 միլիոն դոլարով՝ ռեկորդային գին (ֆոտո)

10:53   10 նոյեմբերի, 2022

Sotheby’s աճուրդում վաճառվել է լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի «Ֆերարի» F2003-GA բոլիդը, որով նա նվաճել էր 6-րդ չեմպիոնական տիտղոսը Ֆորմուլա-1-ում։

Գրանցվել է ռեկորդային գին այսպիսի մեքենաների համար՝ 14,8 միլիոն դոլար, հաղորդում է rmsothebys-ը։

Սպասվում էր, որ բոլիդը կվաճառվի 9,3 միլիոն դոլարով, սակայն 40 րոպե տեւած սակարկման ժամանակ զգալիորեն աճել են առաջարկները։

Նախորդ ռեկորդը Ֆորմուլա-1-ի բոլիդների համար գրանցվել էր  5 տարի առաջ, երբ 7,5 միլիոն դոլարով վաճառվել էր «Ֆերարի» F2001։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։