«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 6:1 (տեսանյութ)

01:40   10 նոյեմբերի, 2022

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Բոլոնիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 6:1 հաշվով։

«Ինտերից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, աչքի ընկան նաեւ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն եւ գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 27 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» 13-րդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 6:1 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 26, Ֆեդերիկո Դիմարկո, 36, 48, Լաուտարո Մարտինես, 42, Հական Չալհանօգլու, 59, 11մ, Ռոբին Գոսենս, 76 -  Խարալամբոս Լիկոյանիս, 22



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։