Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սասուոլոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1։
80-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հռոմեական թիմի անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, սակայն արդեն 5 րոպե անց դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը եւ խուսափեցին պարտությունից։
«Ռոման» 26 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Ատալանտայից», որը 1:2 հաշվով պարտվեց 16-րդ տեղում ընթացող «Լեչեին»՝ 12 միավոր։ «Սասուոլոն» 13-րդն է՝ 16 միավոր։
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Սասուոլո» - «Ռոմա»՝ 1:1 (տեսանյութ)
Անդրեա Պինամոնտի, 85 - Թեմի Աբրահամ, 80
«Լեչե» - «Ատալանտա»՝ 2:1 (տեսանյութ)
Ֆեդերիկո Բասկիրոտո, 27, Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկո, 29 - Դուվան Սապատա, 40
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։