«Քյոլնը» պարտվեց, Սարգիս Ադամյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)

23:37   9 նոյեմբերի, 2022

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Քյոլնը» տանը մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Քյոլնը» առաջինը հասավ հաջողության։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո 30-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի պաշտպան Բենո Շմիցը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը երկու գոլ խփեցին եւ հասան կամային հաղթանակի։ Ադամյանը փոխարինվեց 80-րդ րոպեին։

«Քյոլնը» 17 միավորով 12-րդն է, «Բայերը» վաստակել է 15 միավոր եւ 13-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Քյոլն» - «Բայեր»՝ 1:2 (տեսանյութ)

Բենո Շմից, 30 -  Նադիմ Ամիրի, 65, Մուսա Դիաբի, 71



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.