20:18 9 նոյեմբերի, 2022Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի ծառայություններով, հաղորդում է Manchester Evening News-ը։
23-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում։ Նա 2020-ին ֆրանսիական «Լիլից» է 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել նեապոլյան ակումբ։
Օսիմենի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.