Կարոլին Գարսիան՝ WTA տարվա ամփոփիչ առաջնության չեմպիոն (ֆոտո, վիդեո)

11:02   8 նոյեմբերի, 2022

29-ամյա ֆրանսիացի Կարոլին Գարսիան նվաճեց ԱՄՆ-ում ավարտված թենիսի կանանց WTA տարվա ամփոփիչ առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում աշխարհի 6-րդ ռակետը 7:6 (7:4), 6:4 հաշվով պարտության մատնեց 24-ամյա Արինա Սաբալենկային (7-րդ ռակետ, Բելառուս)։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկան 6:2, 2:6, 6:1 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել աշխարհի առաջին ռակետ,  21-ամյա լեհ Իգա Շվյոնտեկի նկատմամբ։

Կարոլին Գարսիան 6:3, 6:2 հաշվով պարտության էր մատնել 5-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։

Առաջնության մրցանակային հիմնադրամը 5 միլիոն դոլար էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։