02:00 8 նոյեմբերի, 2022Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտվեց 2:3 հաշվով։
Դաշտի տերերն արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը իսպանացի կիսապաշտպան Սանտիագո Կոմեսանյայի գոլի շնորհիվ։ «Ռեալը» չորս րոպեում առաջ անցավ հաշվի մեջ։ 37-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ 41-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Էդեն Միլիտաոն։ Մինչեւ ընդմիջում «Ռայո Վալիեկանոն» կարողացավ վերականգնել հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում խփել նաեւ հաղթական գոլը։
«Ռեալն» ընթացիկ առաջնությունում կրեց առաջին պարտությունը եւ 32 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջին տեղ բարձրացավ «Բարսելոնան», որն ունի 34 միավոր։ «Ռայո Վալիեկանոն» 8-րդն է՝ 21 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ռայո Վալիեկանո» - «Ռեալ»՝ 3:2 (տեսանյութ)
Սանտիագո Կոմեսանյա, 5, Ալվարո Գարսիա, 44, Օսկար Տրեխո, 67, 11մ - Լուկա Մոդրիչ, 37, 11մ, Էդեր Միլիտաո, 41
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.