09:52 7 նոյեմբերի, 2022ԱՄՆ-ում անցկացվող թենիսի կանանց WTA տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը։ 21-ամյա լեհ թենիսիստուհին մրցեց Բելառուսի ներկայացուցիչ, աշխարհի 7-րդ ռակետ Արինա Սաբալենկայի հետ, որն առավելության հասավ 6:2, 2:6, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։
Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան։ Աշխարհի 6-րդ ռակետը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց 5-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։
Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Առաջնության մրցանակային հիմնադրամը 5 միլիոն դոլար է։
her stellar season continues @CaroGarcia seals her place in the @WTAFinals final for the first time! pic.twitter.com/RnwKG36ucY
— wta (@WTA) November 6, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.