Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունների տարիքային ռեկորդ է սահմանել

01:27   6 նոյեմբերի, 2022

Հայաստանի հավաքականի առաջատար, 38-ամյա Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունների տարիքային ռեկորդ է սահմանել։ Նա սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում մեդալ նվաճած ավագագույն մարզիկն է պատմության մեջ, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։

Հարություն Մերդինյանը նշել է, որ իր համար տարիքն ընդամենը թիվ է, իրեն լավ է զգում եւ կարող է շարունակել պայքարը մեդլաների համար եւ հպարտ է, որ կարող է շատ մեդալներ նվաճել Հայաստանի համար։

Լիվերպուլում անցկացվող աշխարհի առաջնության նժույգի վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ իր կարիերայում երկրորդ անգամ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։