19:45 5 նոյեմբերի, 2022Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները: Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։
Նժույգ թափեր վարժության եզրափակիչին մասնակցում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում նժույգ թափերում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է 2016 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայի Բերն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր:
Որակավորման փուլում Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր եւ 5-րդ տեղից դուրս եկել եզրափակիչ:
Օղակների վարժության եզրափակիչում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը երկու մասնակից ունի: Մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:
Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր։ Նա նույնպես 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով 7-րդն է։
Օղակների վարժության եզրափակիչը նույնպես կմեկնարկի 17:30-ին:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը որակավորման առաջին տեղից է դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ, աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի նոյեմբերի 6-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.