Ջոկովիչը 90-րդ անգամ կխաղա «Մասթերսի» քառորդ եզրափակիչում

13:17   4 նոյեմբերի, 2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 90-րդ անգամ հանդես կգա «Մասթերս» մրցաշարերի քառորդ եզրափակիչում։ Այդ ցուցանիշով սերբ թենիսիստը զիջում է միայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 99 անգամ է հասել «Մասթերս» մրցաշարերի քառորդ եզրափակիչ, հաղորդում է ATP-ն։

Փարիզի «Մասթերսի» երրորդ շրջանում Ջոկովիչը պարտության էր մատնել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում կխաղան․

Կառլոս Ալկարաս (Իսպանիա) - Հոլգեր Ռունե (Դանիա), Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ) - Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա), Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Լորենցո Մուզետի (Իտալիա), Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - Թոմի Փոլ (ԱՄՆ)։

Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 4-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։