«Փյունիկը» պարտվեց «Բազելին» եւ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

23:36   3 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի  Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին» եւ ավարտեց պայքարը։

Առաջին խաղակեսում հյուրերից աչքի ընկան շվեյցարացի կիսապաշտպան Դարիան Մալեսն (տեսանյութ) ու գերմանացի կիսապաշտպան Անտոն Կադեն։

53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Բազելի» շվեյցարացի հարձակվող Դան Նդոյը (տեսանյութ

«Փյունիկը» թվային առավելությունը գոլի վերածեց 72-րդ րոպեին։ Մրցակցի դարպասը գրավեց բոսնիացի կիսապաշտպան Լուկա Յուրիչիչը։

Խմբի մյուս խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվեց Լիտվայի «Ժալգիրիսին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով սերբ հարձակվող Ալեքսանդր Չավրիչի դուբլի շնորհիվ։  

«Սլովանը» 11 միավորով դարձավ խմբի հաղթող եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Բազելը» նույնքան միավորով երկրորդն է եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, 6-րդ տուր

«Փյունիկ» - «Բազել»՝ 1:2 (տեսանյութ)

Լուկա Յուրիչիչ, 72 - Դարիան Մալես, 17, Անտոն Կադե, 30

Հեռացում՝ Դան Նդոյ («Բազել»), 53, երկրորդ խաղակես

«Ժալգիրիս» - «Սլովան»՝ 1:2

Ֆրանսիս Կիերեմեխ, 47 - Ալեքսանդր Չավրիչ, 15, 23

Չիրացրած 11մ՝ Գեորգի Չակվետաձե («Սլովան»), 90

Մրցաշարային դրություն․ «Սլովան»՝ 11 միավոր,  «Բազել»՝ 11, «Փյունիկ»՝ 6, «Ժալգիրիս»՝ 5։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։