Անչելոտին՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր

10:24   3 նոյեմբերի, 2022

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 63-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր հաղթանակների քանակով, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

Խմբային փուլի վերջին տուրում շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակը 103-րդն էր Անչելոտիի համար գլխավոր եվրագավաթային մրցաշարում։

Անչելոտին գերազանցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի ցուցանիշը (102 հաղթանակ), որը նա սահմանել էր 2012թ․ նոյեմբերին։

«Ռեալը» դուրս է եկել 1/8 եզրափակիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։