16:50 1 նոյեմբերի, 2022Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որն այս մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում»։ Աշխարհի առաջնությունից հետո անգլիական ակումբը կդիմի գործնական քայլերի, հաղորդում է Evening Standard-ը։
Մեկ տարվա վարձակալության համար «Ինտերը» վճարում է 8 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսում է նույն վճարով եւս մեկ տարի պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն, սակայն «Չելսին» կփնտրի գնորդի, եթե «Ինտերը» չկարողանա վճարել տրանսֆերի համար։
2021թ․ ամռանը «Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար «Ինտերին» վճարել էր 115 միլիոն եվրո։ 29-ամյա ֆուտբոլիստը եւս «Չելսի» վերադառնալու ցանկություն չունի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.