«Փյունիկի» նախագահը դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

14:40   1 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով աջակցել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում տրիբունաներից։

«Փյունիկը» կընդունի շվեյցարական «Բազելին» եւ միայն հաղթանակի դեպքում՝ կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր։

«Փյունիկ» - «Բազել» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:45-ին։

H խումբ, մրցաշարային դրություն․ «Սլովան»՝ 8 միավոր,  «Բազել»՝ 8, «Փյունիկ»՝ 6, «Ժալգիրիս»՝ 5։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։