10:44 1 նոյեմբերի, 2022Հայաստանի 4 մարմնամարզիկ դուրս է եկել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչ։ Լիվերպուլում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլը չի հաղթահարել միայն երիտասարդ Գագիկ Խաչիկյանը։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։ Նա վաստակել է 14.900 միավոր։
Արթուր Դավթյանը երկու ցատկերը գերազանց է կատարել եւ երկուսի դեպքում էլ 14.900 միավոր է վաստակել: Լավագույն եռյակը են նաեւ Գաբրիել Բուրդանետեն (Ռումինիա 14.633) եւ Իգոր Ռադիվիլովը (Ուկրաինա, 14.566):
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում վաստակել է 14.700 միավոր: Մերդինյանը ցույց է տվել 5-րդ արդյունքը:
Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր։ Նա նույնպես 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ։ Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով 7-րդն է։
Եզրափակիչները տեղի կունենան նոյեմբերի 5-ին եւ 6-ին: Նոյեմբերի 5-ին կանցկացվի նժույգ թափերի, օղակների վարժությունների եւ բազմամարտի եզրափակիչները, հենացատկի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.