Լուկա Դոնչիչը կրկնել է լեգենդար Մայքլ Ջորդանի նվաճումը

13:10   31 հոկտեմբերի, 2022

Ամերիկյան «Դալլաս Մավերիքսի» սլովենացի խաղարկող Լուկա Դոնչիչը կրկնել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի նվաճումը (1986-ին)՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության մրցաշրջանի առաջին վեց հանդիպումներում վաստակելով առնվազն 30 միավոր։

«Օռլանդո Մեջիքի» դեմ խաղում 23-ամյա Դոնչիչը վաստակել է 44 միավոր։ «Դալլաս Մավերիքսը» հաղթել է 114:105 հաշվով։

Նախորդ հինգ հանդիպումներում Դոնչիչը հավաքել էր 35, 32, 37, 41 եւ 31 միավոր համապատասխանաբար։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.