19:02 27 հոկտեմբերի, 2022Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ամուսնացել է։
Երիտասարդ ըմբիշի ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։
Արսեն Հարությունյանն ու Դիանա Ադիբեկյանը նշանադրվել էին 2021 թվականի օգոստոսի 27-ին։
23-ամյա ըմբիշի հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 28-ին, բայց երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հետաձգել էր այն։
Արսեն Հարությունյանի հարսանիքին հրավիրված Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարճ տեսանյութ է հրապարակել պսակադրության արարողությունից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.