Չեմպիոնների լիգա․ Մեսիի գոլը լավագույնն է այս շաբաթ (տեսանյութ)

16:22   27 հոկտեմբերի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի առաջին գոլը իսրայելական «Մաքաբի Հայֆայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի խաղում ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլ։ ՊՍԺ-ն հաղթել էր 7:2 հաշվով: Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է նաեւ շաբաթվա լավագույն դարպասապահական սեյվերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։