ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

19:38   26 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում կընդունի չեխական «Վիկտորիա Պլզենին»։

Իտալական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Օնանա, Շկրինյար, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօգլու, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Մարտինես։

«Ինտեր» - «Վիկտորիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:45-ին։ Հաղթանակի դեպքում՝ «Ինտերը» կապահովի 1/8 եզրափակիչի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։