«Փյունիկը» մեկնեց Բրատիսլավա (ֆոտո)

18:29   25 հոկտեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնեց Բրատիսլավա, որտեղ կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումը Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հետ։

Չորս տուրից հետո «Փյունիկը» 6 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է առաջ երրորդ տեղում գտնվող «Սլովանից»։ Առաջատարը «Բազելն» է՝ 7 միավոր։

«Սլովան» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Թիմերի առաջին հանդիպումը Երեւանում ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 2:0:

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ

Մրցաշարային դրություն․ «Բազել»՝ 7 միավոր,  «Փյունիկ»՝ 6,  «Սլովան»՝ 5, «Ժալգիրիս»՝ 4:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։