Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայում նվաճել է 8 մեդալ

11:53   25 հոկտեմբերի, 2022

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը  Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա: Մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են:

Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե:

Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ և աջ ձեռքերով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը և Ալեքսանդր Մովսիսյանը: Վերջինս երկու ձեռքով էլ բրոնզե մեդալ է նվաճել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.