Երիտասարդական ԵԱ․ Յաշա Մինասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը՝ փոխչեմպիոններ

23:49   24 հոկտեմբերի, 2022

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երկու տարիքային խմբերի երիտասարդական առաջնության նախավերջին օրը Հայաստանն ուներ չորս մասնակից։

Տղամարդկանց մինչեւ 23 տարեկանների առաջնության 109 կգ քաշային կարգում երկամարտի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Յաշա Մինասյանը, որը երկամարտում ցույց տվեց 361 կգ (163+198) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Զազա Լոմտաձեի արդյունքն է 369 կգ (164+205)։

Մինչեւ 20 տարեկանների կանանց +87 կգ քաշային կարգում երկամարտի փոխչեմպիոն դարձավ Ջուլիետա Ավանեսյանը։ Նա հավաքեց 206 կգ (95+111)։

Մինչեւ 23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Լուիս Սահրադյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ՝ 175 կգ (85+90):

Մինչեւ 20 տարեկանների 109 կգ քաշային կարգում Աշոտ Մովսիսյանը գրավեց 8-րդ տեղը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։