«Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանին (ֆոտո, վիդեո)

10:26   24 հոկտեմբերի, 2022

«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանին եւ բրոնզե մեդալակիրներ, 54 կգ քաշային Եկատերինա Սիչևային եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանին։

Մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, հարազատները, ընկերները, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ: «Զվարթնոցի» ժամանման սրահում այս անգամ ոչ թե չեմպիոնի եւ մեդալակիրների լուսանկարով պաստառներ էին, դրոշներ, այլ բազմաթիվ ծաղկեփնջեր:

Ժամանման սրահում հավաքվածները ստիպված եղան երկար սպասել չեմպիոնին եւ թիմին, քանի որ չվերթը մեկ ժամ ուշացավ:  Դիմավորողներից ամենահուզվածը Անի Հովսեփյանի մայրիկն էր, որը մի անկյունում վարդերի մեծ փունջը ձեռքին սպասում էիր չեմպիոն դստեր դուրս գալուն:

Նախորդ անգամ «Զվարթնոց» օդանավակայանը կին չեմպիոն դիմավորել էր 2016 թվականի ապրիլին, երբ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, կանանց Հայաստանի թիմի հետ Նորվեգիայից վերադառնում էին հայրենիք:

Հիշեցնենք, որ հայկական բռնցքամարտի պատմության մեջ Անի Հովսեփյանն առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված առաջնությունում, 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Անի Հովսեփյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։