21:29 23 հոկտեմբերի, 2022Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Նյուքասլին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։
«Նյուքասլին» հաղթանակ բերեցին առաջին խաղակեսում անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնի եւ պարագվայցի կիսապաշտպան Միգել Ալմիրոնի խփած գոլերը։
«Տոտենհեմից» երկրորդ խաղակեսում հաշվի տարբերությունը կրճատեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
12 խաղից հետո «Տոտենհեմը» 23 միավորով երրորդն է, «Նյուքասլը» չորրորդն է՝ 21 միավոր։
Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր
«Տոտենհեմ» - «Նյուքասլ»՝ 1:2 (տեսանյութ)
Հարի Քեյն, 54 - Կալում Ուիլսոն, 31, Միգել Ալմիրոն, 40
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.