Մ20 ԵԱ. Մերի Թումասյանը՝ բրոնզե մեդալակիր

16:58   23 հոկտեմբերի, 2022

Մերի Թումայսանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի միչեւ 20 տարեկանների առաջնությունում, Մարգարիտա Առաքելյանը պայքարն ավարտել է չորրորդ տեղում:

Մինչեւ 20 տարեկանների կանանց առաջնության 87 կգ քաշայինների պայքարում Թումասյանը երկամարտում գրանցել է 205 կգ արդյունք: Մարգարիտա Առաքելյանը նույն քաշային կարգում երկամարտում 2 կիլոգրամով զիջել է թիմակցին (203 կգ):

Պոկում վարժությունում Թումասյանը պայքարը սկսել է 87 կգ, հաջողությամբ բարձրացրել նաեւ 90 եւ 92 կգ-ները: Այս վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Մարգարիտա Առաքելյանը պոկել է 87 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 91 կգ, երրորդ մոտեցման 93 կգ-ը անհաջող է կատարել:

Հրում վարժությունում Մերի Թումասյանը գլխավերեւում պահել է նախ 110 կգ, ապա 113 կգ: Երրորդ մոտեցումը 116 կգ ձախողել է:

Մարգարիտա Առաքելյանն էլ հրել է 112 կգ, երկրորդ եւ երրորդ մոտեցումները, որի համար պատվիրված էր 115 կգ, չի հաջողել:

87 կգ քաշային կարգում երկամարտի 218 կգ արդյունքով չեմպիոն է դարձել Թուրքիայի ներկայացուցիչ Սառա Յենիգուն, 209 կգ արդյունքով արծաթե մեդալակիր՝ Վրաստանի ներկայացուցիչ Նատիա Գադելիան:

Ալբանիայի մրցահարթակում Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականներն արդեն նվաճել են 10 մեդալ՝ 6 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ: Մ20 չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Լիանա Գյուրշջանյ (81կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Արա Աղայանը (96 կգ, Մ23), արծաթե մեդալակիր՝ Էմմա Պողոսյան (81 կգ), բրոնզե մեդալակիրներ` Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (81 կգ) եւ Մերի Թումասյան (87 կգ):

Հոկտեմբերի 23-ին մինչեւ 20 տարեկանների պայքարում մրցահարթակ դուրս կգա Պետրոս Պետրոսյանը (102 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։