00:56 23 հոկտեմբերի, 2022Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Սեւիլիայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։
Արքայական ակումբից հյուրերի դարպասը գրավեցին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը եւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
«Ռեալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած փոխչեմպիոն «Բարսելոնայից», որը երկրորդ տեղում է։ «Սեւիլիան» 14-րդն է՝ 10 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 3:1 (տեսանյութ)
Լուկա Մոդրիչ, 5, Լուկաս Վասկես, 79, Ֆեդերիկո Վալվերդե, 81 - Էրիկ Լամելա, 54
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.