Մխիթարյանի գոլն ավելացված 5-րդ րոպեին հաղթանակ բերեց «Ինտերին»՝ 4:3 (ֆոտո, վիդեո)

00:45   23 հոկտեմբերի, 2022

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 4:3 հաշվով ավելացված ժամանակում Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ (տեսանյութ

Միլանյան թիմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի ընկավ նաեւ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, որն արդեն երկրորդ րոպեին բացեց խաղի հաշիվը։

Մխիթարյանն առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ միլանյան ակումբում։

«Ինտերը» 21 միավորով 7-րդն է, «Ֆիորենտինան» 13-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 3:4 (տեսանյութ)

Արթուր Կաբրալ, 33, 11մ, Նանիտամո Իկոնե, 60, Լուկա Յովիչ, 90 - Նիկոլո Բարելա, 2, Լաուտարո Մարտինես, 15, 73, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 90+5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։