Արա Աղայանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

23:56   22 հոկտեմբերի, 2022

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի միչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը երկամարտի 6-րդ ոսկե մեդալը նվաճեց:

Մինչեւ 23 տարեկանների 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արա Աղայանը երկամարտի 363 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Նա նաեւ նվաճեց առանձին վարժությունների երկու փոքր ոսկե մեդալները:

Պոկում վարժությունում Աղայանը գրանցեց 168 կգ, հրումում՝ 195 կգ արդյունք:

Ալբանիայի մրցահարթակում Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականներն արդեն նվաճել են 9 մեդալ՝ 6 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ: Մ20 չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Լիանա Գյուրշջանյ (81կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Արա Աղայանը (96 կգ, Մ23), արծաթե մեդալակիր՝ Էմմա Պողոսյան (81 կգ), բրոնզե մեդալակիրներ` Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (81 կգ). երկունս էլ մինչեւ 20 տարեկանների պայքարում:

Հոկտեմբերի 23-ին մրցահարթակ դուրս կգան մինչեւ 20 տարեկանների պայքարում Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), Մերի Թումասյանը (87 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։