22:29 22 հոկտեմբերի, 2022Անի Հովսեփյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հայկական բռնցքամարտի պատմության մեջ նա առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում, 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Անի Հովսեփյանը 4:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։
Կիսաեզրափակիչում բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամը 5:0 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին:
Քառորդ եզրափակիչում Հովսեփյանը պարտության էր մատնել հունգարացի Ռեգինա Լակոսին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել էր նաեւ երկու բրոնզե մեդալ։ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտվել էին կիսաեզրափակիչում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.