19:17 22 հոկտեմբերի, 2022Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը աշխարհի մինչեւ 23 տարեկանների եզրափակիչում է: Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող առաջնությունում 61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 13:4 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին եւ կպայքարի ոսկե մեդալի համար:
Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ, 1/8 եզրափակիչում էլ 11:0 հաշվով հերթական վստահ հաղթանակն էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 9:3 հաշվով հաղթել էր ղազախ Ասիլ Այտակինին:
Արսեն Հարությունյանն երկրորդ անգամ կփորձի նվաճել աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ չեմպիոն էր դարձել 2021 թվականին Բելգրադում, որտեղ եզրափակիչում 11:7 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւին:
Երկրորդ մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի մյուս մասնակիցները չկարողացան հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:
Հրայր Ալիխանյանը (74 կգ) կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։
Երեկոյան մրցահերթում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Վազգեն Թեւանյանը (65 կգ): Մրցակիցը թուրք Համզա Ալաջան է: Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի Արման Ավագյանը (79 կգ): Մրացիկը կլինի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.