14:54 22 հոկտեմբերի, 2022Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պարտված Արման Ավագյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտերում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
79 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Ավագյանը պարտվել էր Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Գամկրելիձեին (5:7), որը հասել է եզրափակիչ եւ իրավունք տվել հայ ըմբիշին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:
Արման Ավագյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 7:0 հաշվով հաղթել է Շվեցարիան ներկայացնող Տանգույի Դարբելային, երկրորդ սփոփիչում 10:0 հաշվով վսահ հաղթանակ տարել Իսրայելի ներկայացուցիչ Իյան Բոնդարի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում Ավագյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի հետ:
Երկրորդ մրցումային օրը պայքարը սկսել են Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ):
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ:
Հրայր Ալիխանյանը նույնպես մեկնարկել է որակավորման փուլից եւ 12:1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Դիմիտար Ատանսովի նկատմամբ, իսկ Կնյազ Իբոյանը 10:0 հաշվով շրջանցել է Իսպանիայի ներկայացուցիչ Խայմե Գարսիա Զոզայա Գիլյենի արգելքը:
Երեկոյան մրցահերթում չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Վազգեն Թեւանյանը: Մրցակիցը թուրք Համզա Ալաջան է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.