00:52 22 հոկտեմբերի, 2022Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Այաչոյին»։ Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
24-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 78-րդ րոպեին Մեսին օգտագործեց Մբապեի փոխանցումը եւ կրկնապատկեց առավելությունը։ 82-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Մբապեն, որին դարձյալ գոլային փոխանցում կատարեց Մեսին։
ՊՍԺ-ն 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լորիենից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Այաչոն» 18-րդն է՝ 8 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր
«Այաչո» - ՊՍԺ՝ 3:0 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 24, 82, Լիոնել Մեսի, 78
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.