19:51 21 հոկտեմբերի, 2022Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:
Առաջինը հաջողության հասավ «Արարատ-Արմենիան» կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզայի գոլի շնորհիվ, սակայն 42-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։
«Արարատ-Արմենիայի» հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Տենտոն Իենեն։
11 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 22 միավորով երրորդն է, «Արարատը» 12 խաղում վաստակել է 11 միավոր եւ 8-րդն է։
Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 2:1
Ուիլֆրիդ Կուասի Էզա, 35, Տենտոն Իենե, 89 - Ռուդիկ Մկրտչյան, 42
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.