09:40 20 հոկտեմբերի, 2022Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման ժամանակ լքել է պահեստայինների նստարանը 90-րդ րոպեին։
Նա չէր ընդգրկվել Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։ Մինչեւ 90-րդ րոպեին հոլանդացի մասնագետը կատարել էր երեք փոփոխություն հինգ հնարավորից։
«Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» հաղթել էր 2:0 հաշվով։ 47-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։ 69-րդ րոպեին աչքի էր ընկել պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով 5-րդն է, «Տոտենհեմը» երրորդն է՝ 23 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.