«Բարսելոնայում» դիտարկում են Լուիս Էնրիկեին վերադարձնելու տարբերակը

22:15   18 հոկտեմբերի, 2022

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» դիտարկում է գլխավոր մարզիչի պաշտոնում Լուիս Էնրիկեին վերադարձնելու տարբերակը, հաղորդում է El Nacional-ը։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող 52-ամյա մասնագետը հայտարարել է, որ նոյեմբերի 20-ից դեկտեմների 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգայից թիմից։ Կատալոնական ակումբում դժգոհ են Չավիի աշխատանքից։

Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին։ Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է 10 տիտղոս, 2015-ին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Իսպանիայի հավաքականը նա գլխավորում է  2018թ․ հուլիսից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.