Մ23 ԱԱ. Մալխաս Ամոյանն եզրափակիչում է

21:05   17 հոկտեմբերի, 2022

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ:

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ամոյանը մրցեց ճապոնացի Նաո Կուսակայի հետ եւ կամային հաղթանակ տարավ 9:5 հաշվով:

Առաջի մրցափուլում 0:5 հաշվով պարտվելուց հետո երկրորդ մրցափուլի մեկնարկից Եվրոպայի չեմպիոնը հաշիվը դարձրեց 9:5:

Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 1:1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխթարիին, 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնել Էմանուել Ալեքսիս Բենիտես Կաստրոյին, քառորդ եզրափակիչում էլ 2:1 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ակիլբեկ Տալանտբեկովի նկատմամբ:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը, որը մեկնարկային 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ղրղզ Ազատ Սալիֆինովի նկատմամբ, քառորդր եզրափակիչում էլ 4:0 հաշվով հաղթլ է Հոլնադիայի ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին:

Կիսաեզրափակիչում Թադեւոսյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Մակսաթ Սաիլաուն:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի երրորդ ներկայացուցիչ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկում 1:1 հաշվով մոլդովացի Վիտալի Երեմենկոյին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում 3:1 հաշվով պարտվել է Գեորգի Շոտաձեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։