20:07 16 հոկտեմբերի, 2022Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց փոխչեմպիոն «Բարսելոնային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։
Արքայական թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն եւ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Հաշվի տարբերությունը կրճատեց կատալոնական թիմի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
«Ռեալը» 25 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ մնաց 3 միավորով եւ երկրորդն է։
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 3:1 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 12, Ֆեդերիկո Վալվերդե, 35, Ռոդրիգո, 90+1, 11մ - Ֆերան Տորես, 83
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.