«Արարատ-Արմենիայի» նիգերիացի նորեկը

18:35   15 հոկտեմբերի, 2022

«Արարատ-Արմենիային» է միացել 20-ամյա նիգերիացի հարձակվող, Նիգերիայի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Ջեսսի Ակիլան, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Երիտասարդ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենի՝ նիգերիական ակումբներում` ՄՖՄ-ում (2016/17 ու 2017/18 մրցաշրջաններում) և «Պլատո Յունայթեդում» (2018-ի մայիսից մինչև 2022-ի սեպտեմբեր):

Վերջինիս կազմում Ակիլան անցկացրել է 57 հանդիպում, դարձել 13 գոլի հեղինակ, որոնցից 9-ը` նախորդ մրցաշրջանում, երբ թիմը դարձավ ՆՖՊԼ-ի փոխչեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։