Արտետա․ 15 խաղացողներով եկանք եւ հաղթեցինք

15:50   14 հոկտեմբերի, 2022

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը նորվեգական «Բուդյո-Գլիմտի» նկատմամբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում։

«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար մի թիմի նկատմամբ, որը եվրագավաթային մրցաշարերում 14 անընդմեջ հաղթանակ ուներ։

Մենք այստեղ 15 խաղացողներով եկանք եւ հաղթեցինք։ Մի քանի օր առաջ էինք ասել, որ փոքր կազմով ենք գալու եւ արեցինք դա»,- Արտետայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

A խմբում «Արսենալը» 3 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։