Զարուհի Գրիգորյանը հեռացել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

12:47   14 հոկտեմբերի, 2022

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Զարուհի Գրիգորյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը:

«Հարգելի՛ մարզիչներ, սիրելի՛ մարզուհիներ, աշխարհի առաջնության անհաջող մրցելույթից հետո որոշում եմ կայացրել այլևս չշարունակել գլխավոր մարզչի պաշտոնում իմ աշխատանքը և իմ հրաժարականի դիմումը ներկայացրել եմ ՀՄՖ նախագահ պարոն Վանոյանին։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարզիչներին համատեղ աշխատանքի համար, իմ շատ սիրելի մարզուհիներ շարունակեք քրտնաջան մարզվել, և ես վստահ եմ, որ կգա ժամանակ և մենք կունենանք բարձր արդյունքներ։ Շնորհակալութուն եմ հայտնում պարոն Վանոյանին նման հնարավորություն ինձ ընձեռելու և վստահության համար : Ես կշարունակեմ իմ աշխատանքը ՝ մարզելով և կատարելագործելով նոր մարզուհիներ։

Շնորհակալ եմ»,- գրել է Զարուհի Գրիգորյանը։

Նա այս տարվա փետրվարին էր նշանակվել թիմի գլխավոր մարզիչ։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.