Վոլեյբոլի կանանց ԱԱ․ Եզրափակիչի զույգը

10:07   14 հոկտեմբերի, 2022

Նիդեռլանդներում անցկացվող վոլեյբոլի կանանց աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները։ Տիտղոսը կվիճարկեն Բրազիլիայի եւ Սերբիայի հավաքականները։

Կիսաեզրափակիչում Սերբիայի հավաքականը 3:1 (25:21, 25:20, 17:25, 25:23) հաշվով պարտության է մատնել ամերիկացիներին։

Բրազիլիայի հավաքականը պայքարից դուրս է թողել իտալացիներին՝ 3։1 (25:23, 22:25, 26:24, 25:19)։

Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։ Նույն օրը Իտալիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները կվիճարկեն բրոնզե մեդալները։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.