ԱԱ-2024․ Ֆուտզալի Հայաստանի թիմի մեկնարկային կազմը

18:53   12 հոկտեմբերի, 2022

Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի խաղում։

Հայաստան․ Լուան Մյուլեր («Պալմա Ֆուտզալ», Իսպանիա), Վլադիմիր Սանոսյան («Նորիլսկի Նիկել», Ռուսաստան), Ժոաո Գիլյերմե Կարվալյո («Գազպրոմ-Յուգրա», Ռուսաստան), Արթուր Մելքոնյան («Ուխտա», Ռուսաստան), Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա («ԱԷԿ Աթենք», Հունաստան)։

Չեխիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։

Երրորդ խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Չեխիան 3 միավորով երկրորդն է։ Խմբի հետնապահը Բոսնիա-Հերցեգովինան է, որը երկու պարտություն է կրել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։