Բադմինտոնի Հայաստանի չեմպիոնները

11:25   12 հոկտեմբերի, 2022

Երեւանի  «Օրանժ ֆիթնես»  մարզադահլիճում  անցկացվել է բադմինտոնի Հայաստանի առաջնությանը: Մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի և Սպիտակի 60 ներկայացուցիչներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Մենախաղում չեմպիոնի կոչումը նվաճել են Զավեն Մնացականյանը և Սվետլանա Բոյաջյանը:

Զուգախաղում  հաղթող են դարձել Զավեն  Մնացականյան - Արման   Վարդանյան և Լիլիթ Պողոսյան - Էլեն Տիրատուրյան զույգերը:

Լիլիթ Պողոսյանը և  Զավեն Մնացականյանը հաղթել են նաեւ խառը զուգախաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։