Դավիթ Արշակյանը՝ «Վանի» խաղացող

01:28   11 հոկտեմբերի, 2022

Չարենցավանի «Վանին» է միացել հարձակվող Դավիթ Արշակյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Լիտվայի «Տրակայում», ամերիկյան «Չիկագոյում», դանիական «Վեյլեում», խորվաթական «Գորիցայում», ռուսական «Ֆակելում», Երևանի «Արարատում»:

Դավիթ Արշակյանը Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականներում անցկացրել է մեկական հանդիպում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։