Հայ մարզիչներն այցելել են «Ռեալ», հանդիպել Ռաուլի հետ

19:57   10 հոկտեմբերի, 2022

ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցները՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, մեկնել են Մադրիդ՝ անցկացնելու ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական՝ արտագնա մոդուլը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Մասնակիցներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, հանդիպել լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Ռաուլի հետ, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին և մարզումային գործընթացի հետ կապված մանրամասների:

Հայ մարզիչներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը և ՊՐՈ արտոնագրի դասընթացի դասախոս-հրահանգիչ Անտոլին Գոնսալոն:

Առաջիկա օրերին սպասվում են նոր հանդիպումներ և այցելություններ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։